«Ժողովո՛ւրդ, խի՞ եք տենց նայում, չի կարելի․․․». ի՞նչ է պատահել Անի Խաչիկյանի դեմքին, ինչո՞ւ է դերասանուհին զայրացել․ տեսանյութ)


Անի Խաչիկյանը համացանցային հարթակում մի հոլովակ է հանրայնացրել, որտեղ դերասանուհին բավականին զայրացած է։ Նա հայտնել է հետևորդներին վրդովմունքի պատճառների մասին։

Բանն այն է, որ դերասանուհու դեմքը այտուցված է․ նա որոշակի պրոցեդուրաներ է անցել և հետևանքը բնական է և անհանգստանալու առիթ չկա։ Անին չի պատրաստվում այդ պատճառով փակվել տանը։ Բայց փողոցում դերասանուհին բախվել է հետաքրքրասեր հայացքների, որն էլ ստիպել է նրան նկարահանել այդ հոլովակը։

Իր խոսքում նշել է, որ դեմքի այտուցավծությունը մի քանի օրից կանցի, բայց չէ որ կան մարդիկ, ովքեր մաշկային լուրջ խնդրներ ունեն և չեն կարող ողջ կյանքում փակվել տանը։

Դերասանուհին նշում է, որ պետք չէ մարդկանց նման կտտանքների ենթարկել զուտ հետաքրքրասիրությունից ելնելով։ Անի Խաչիկյանն այն դերասանուհիներից է, ով անձնական կյանքի մասին հազվադեպ է խոսում, սակայն հաճախ է որդու հետ համատեղ լուսանկարներ հանրայնացնում։

Հայտնի է, որ Անին ամուսնալուծված է։ Նա մի քանի անգամ նշել է, որ նախկին ամուսնու հետ պահպանել են նորմալ հարաբերություններ և սրտնեղել, որ մեր երկրում ամուսնալուծված կանանց նորմալ չեն վերաբերվում։ Անի Խաչիկյանի հանրայնացրած տեսանյութն առաջարկում ենք դիտել վարը։


Понравилась статья? Поделиться с друзьями: