«Թողեցի ուսումս ու 12 տարեկանում գնացի աշխատանք փնտրելու»․ հիշում է աշխարհի հարուստ մարդկանցից մեկը


Հարստությունը երբեմն նպատակային  է լինում։ Որոշում ես, որ այլևս չես լինելու աղքատ և բոլոր քայլերդ ու մտքերդ տանում են դեպի հարստություն։

Ահա հենց այսես էլ հարստացել է աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը։

Տասներկուամյա մի տղա մտաբերելով իր կյանքի դժվարին օրերը՝ պատմում է, որ մի անգամ մայրիկի հետ դասերից հետո գնում է խանութ գնումներ կատարելու և պատահաբար լսում է, որ վաճառողուհին մայրիկին առանձին ասում է, որ այլևս չեն կարող պարտքով մթերք, սնունդ տրամադրել։ Եվ մայրն աչքերը թաց տղայի հետ լուռ հեռացավ։

Այդ խոսքերն ու մոր թաց աչքերը անչափ խորը խոցեցին տղային, և նա հստակորեն որոշեց, որ մայրն այլևս երբեք սնունդի կարիք պետք է չունենա։ «Ես շոկի մեջ էի, ընդամենը 12 տարեկան էի, բայց որոշեցի այնպես անել, որ էլ մայրս երբեք պարտքով ոչ մեկից սնունդ չվերցնի:

Թողեցի ուսումս ու 12 տարեկանում գնացի աշխատանք փնտրելու»,- հիշում է ZARA ապրանքանիշի հիմնադիրը։


Понравилась статья? Поделиться с друзьями: