Արմեն Աշոտյանը գրառումների տեսքով հաճախ հայտնում է քաղաքական կարծիքը, դիրքորոշումը տարաբնույթ հարցերի մասին։ Եվ հաճախ էլ քննարկվում և քննադատվում է հանրության կողմից։ Ոչ բոլորն են կիսում գործչի հայացքները։

Աշոտյանը համացանցային հարթակում այս անգամ անդրադարձել է Անկախության հռչակագրի տոնին և ներողություն խնդրելով ընկերներից՝ նշել է, որ այսօր երեսունմեկ տարվա ընթացքում 1-ին անգամ չի շնորհավորելու Հայաստանի կարևորագույն տոներից մեկը, այլ ամաչելու է։

Այնուհետև հավելել է բազմաթիվ պատճառներ ամոթ զգալու համար։ Ամաչում է՝ պատերազմի խարույկում այրված մի ողջ սերնդի, ՀՀ անկախության մակարդակը մինիմումի է հասցնելու, հոգու, խղճի տեր շատ մարդկանց լռությունից, որոնք իրոք մտահոգ են երկրի ճակատագրով։

Ամաչում է, որ մսխվել է պետականւոթյունը և ամիսներ շարունակ երկրի տարածքը թշնամու ոտքի տակ է և 100-ից ավելի հայորդիներ թշնամական երկրում գերի են։ «Արժանապատվություն, կամք, խիղճ չունենք: Ամաչում եմ մեր անկախությունը նվաճած, կերտած, կյանք տված և հոգի դրած սերունդներից»,- գրել է Աշոտյանը։

Քաղաքական գործչի գրառումը օգտատերերի կողմից շարունակում է քննարկվել և արագորեն տարածվել։