ՀՀ օրենսդիրում ստեղծված իրավիճակը շատերին է մտահոգում՝ թե՛ հասարակության տարբեր ոլորտի ներկայացուցիչների, թե՛ ներկայիս և նախկին քաղաքական գործիչների։

Այսօր համացանցում իր մտահոգությունն է հայտնել նաև Էդմոն Մարուքյանը։ Քաղաքական գործիչը գրառմամբ է հանդես եկել, որտեղ նշել է, որ հետևում է ԱԺ աշխատանքներին և խոր մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի շուրջ։

Այնուհետև կոչ է արել պատգաամվորներին դադարեցնել անհանդուրժողականությունը և վերադառնալ կառուցողականության, ինչն անչափ կարևոր է երկրի կայունության համար։ Հորդորել է համախմբվել և ուժեղանալ, այլ ոչ ուրախացնել թշնամուն։

Մարուքյանը մասնավորապես գրել է․ «Հետևում ու հերթական անգամ ցավով արձանագրում ենք խորհրդարանում տեղի ունեցող անընդունելի միջադեպերը և կոչ անում վերադառնալ հանդուրժողականության, կառուցողականության ու փոխադարձ հարգանքի դաշտ։

Թշնամին օգտվել ու օգտվում է մեր անհաշտությունից։ Նրան դուրս շպրտելու համար մեզ ժամ առաջ պետք ուշքի գալ ու համախմբվել, ուժեղանալ երկրի ներսում»։