Թշնամին վրաններ է տեղակայել ՀՀ տարածքում, որոնք գտնվում են գյուղերից և քաղաքներից 30 — 70 մետր հեռավորության վրա․ լուսանկարներ


Արդեն 2 շաբաթ է թշնամու զորքը ՀՀ տարածքում է։ Բուռն դիվանագիտական աշխատանքներ են ընթանում խնդրի խաղաղ հանգուցալուծման համար, սակայն զգալի արդյունքներ չկան, ընթանում է բանակցային գործընթաց։

Տեղեկություն էր տարածվել, որ թշնամին վրաններ է տեղադրում։ Լուսանկարներн լայն տարածում են գտել, որոնք ներկայացնում ենք նյութին կից։ Լուսանկարներում ներկայացված վրանները տեղակայված են հայկական գյուղերին և քաղաքներին չափազանց մոտ տարածքներում (մոտավորապես 30 — 70 մետրի վրա)։

Լուսանկարները սոցիալական հարթակում տարածել է լրագրող Նարինե Կիրակոսյանը, որոնց կից գրառման մեջ ասվում է, որ Սյունիքով անցնող ճանապարհներից նկատելի են այս վրանները։

Լրագրողը շեշտում է, որ ադրբեջանական զորքերը հանգիստ են իրենց զգում հայկական տարածքում և հանդարտությունն անգամ նկատելի է լուսանկարներից։

Կիրակոսյանը նշել է, որ բացի վրանների տեղակայումից, նրանք տեղադրում են տեսադիտարկման սարքավորումներ, որոնք օժտված են արբանյակային կապի միջոցներով։ Հայկական կողմին հրահանգված է չկրակել։


Понравилась статья? Поделиться с друзьями: