Ամանորյա մի գիշեր ընտանիքում վեճ է ծագում և ալկոհոլի ազդեցության տակ տղամարդը հարվածում է կնոջը, ով չդիմանալով ուժգին հարվածին՝ մահանում է։

Ընտանիքում մեծացող փոքրիկը՝ Դավիթը, դառնում է Տուլայի մանկատան սան։ Երեխան ուներ Ռուսաստանի քաղաքացիություն։

Փոքրիկը Հայաստանում ունի հարազատներ, սակայն նրանք՝ երեխայի մանկատուն հայտնվելուն պես, կորցնում են Դավիթին վերադարձնելու բոլոր հույսերը։

Դավիթի տատիկն աշխատում է Կապանի դպրոցում՝ որպես ֆիզիկայի ուսուցչուհի։ Դպրոցի տնօրենը տեսնելով նրա տանջանքներն ու ամենօրյա արցունքները՝ դիմում է Նաիրա Զոհրաբյանին։

Տիկին Զոհրաբյանն այդ գործը հանձնարարում է համապատասխան մասնագետի, ում ջանքերի շնորհիվ, մեծ դժվարությամբ վերադարձնում է Դավիթին Տուլայի մանկատնից Հայաստան։ Օդանավակայնում հաճելի իրարանցում է։ Դավիթի տատիկի ուրախությանը չափ չկա․ աչքերը ողողված են ուրախության արցունքներով։

Նա վստահեցնում է, որ Դավիթը մոռանալու է դժվարին օրերը։ Նա պատրաստ է ամեն բան անել, որ Դավիթը երջանիկ լինի։ Մանրամասները կից ներկայացված տեսանյութում։