Անաիս Սարդարյանը շարունակում է ակտիվություն պահպանել համացանցային իր հարթակում և սիրով ցույց տալ հետևորդներին իր կյանքի և օրվա ուշագրավ իրադարձությունները։

Օրերս դերասանուհին տոնել է տարեդարձը։ Երկու երեխաների մայրիկն այն կազմակերպել է տանը։ Նա պարբերաբար դրվագներ է ներկայացրել և ցույց տվել, թե ինչպես է ընթանում տոնական օրը։

Տոնական հավաքույթին ներկա են գտնվել Անաիսի ամենամոտ հարազատները, ընկերները։ Օրն անցել է թեթև, առանց ծանր դիմահարդարման, վարսահարդարման և տոնական զգեստների։

Դերասանուհին մի տեսանյութ է հանրայնցրել, որտեղ տորթի համար նախատեսված սերուցքն ամբողջությամբ քսել են նրա դեմքին, իսկ վերջում Անաիսին նետել լողավազանը։

Ծննդյան օրն իսկապես հետաքրքրական, զվարճալի ու անմոռանալի է անցել։ Այս տարեդարձը Անաիսը դեռ երկար կհիշի։

Շնորհավոում ենք դերասանուհուն և լավագույնը մաղթում նրան և նրա գեղեցիկ ընտանիքին։ Իսկ օրվա զվարճալի կադրերն առաջարկում ենք դիտել վարը կցված տեսանյութում։