Լիլի Հովերն իր անձի շուրջ մեծ հետաքրքրություն ունի։ Նրան շատերն են սիրում և, ըստ երեևույթին, հենց դա էլ պատճառներից մեկն է, որ հեռուստահաղորդավարուհին հաճախ քննարկումների կիզակետում է լինում։

Այս օրերին շատերի կողմից սիրված Լիլի Հովերը հարցազրույց է ունեցել հայտնի լրագրող Արեգի հետ և բավականաչափ մանրամասներ ներկայացրել անձնական կյանքից։

Լիլին անդրադարձել է նաև այն թեմային, որ իբրև ընտանիք ունի՝ ամուսին, երեխաներ, սակայն կարողացել է խնամքով թաքցնել։ Լիլին շտապում է հայտնել, որ այն իրականության հետ որևէ աղերս չունի, ապա հավելում, որ ինքը սիրելով շատախոսել՝ դժվար կարողանար այդչափ կարևորի մասին տևական լռություն պահպանել։

Հեռուստահաղորդավարուհին խոսել է նաև իր ձեռքբերումներին ինքնուրույն հասնելու ճանապարհի մասին՝ հայտնելով, որ աշխատում է տասնմեկ տարեկանից։

Լիլիի բավականաչափ հետաքրքրական և անկեղծ զրույցը դիտեք վարը ներկայացաված տեսանյութում, որտեղ Լիլին անկեղծ խոստովանություների շարք է ներկայացնում։