Սոնա Շահգելդյանի վերաբերյալ մի տեղեկություն է տարածվել, ըստ որի՝ թալանել են երգչուհու մեքենան։ Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 31-ին։ Երգչուհին այս մասին հայտնել է ոստիկանության համապատասխան բաժին, որի արդյունքների մասին դեռևս որևէ տեղեկություն չի տարածվել։

Ենթադրվում է, որ դեպքը տեղի է ունեցել 01։30-ից մինչև 13։00-ն ընկած ժամանակահատվածում՝ Վ․ Համբարձումյան փողոցում։

Մեքենան կայանված է եղել այդ փողոցի շենքերից մեկի բակում։ Կոտրել են երգչուհու ավտոմեքենայի ապակին և սրահից հափշտակել այնտեղ եղած գումարը։

Այսօր արդեն Սոնան արձագանքնել է այս տեղեկությանը և հայտնել, որ իր կարծիքով դեպքը դիտավորյալ է կատարվել և իրեն ճանաչող անձի կողմից։

Երգչուհին պնդում է, որ վնասը հասցվել է խափանելու իր երաժշտական գործունեությունը և Ամանորի նախաշեմին իրեն վնաս հասցնելու համար, սակայն չարագործի մոտ ոչինչ չի ստացվել, քանի որ իր կողքի կան լավ ընկերներ։