Արուսիկ Տիգրանյանը սպասում է իր առաջնեկին։ Նա արդեն հայտնել է, որ դուստր է ունենալու, ինչի առիթով լրագրող, հաղորդավարուհին անչափ ուրախ է։

Արուսը համացանցային տիրույթում շարունակում է ակտիվ մնալ և սիրով ներկայացնում է հետևորդներին իր առօրյան, աշխատանքային գործունեությունը, որը դեռ ակտիվորեն շարունակում է։

Նա նաև պատմել էր հետևորդներին, որ հղիության սկզբնական փուլում բավականին դժվարին է եղել, իսկ այժմ քիչ, թե շատ ամեն բան կարծես կայունացել է։ Այս անգամ լրագրողը անչափ հուզական կադրեր է ներկայացրել հիվանդանոցից, որտեղ հերթական բուժզննումն է անցել։

Ներկայացված կադրերում իր փոքրիկին է ներարգանդային կյանքում։ Փոքրիկն ըստ երևույթին շարժել է ձեռքը, որը Արուսին անչափ հուզել է։

Նա հրապարակել է այդ կադրերը և կից գրառման մեջ գրել․ «Նենց տարօրինակ ա, որ գրեթե բան չես տեսնում և հասկանում, բայց ահավոր սիրուն ա ինքը քո համար»։