Համացանցը նաև միջոց է տեղեկանալ աշխարհի տաբեր ծայրերում տեղի ունեցող ուշագրավ իրադարձությունների մասին։ Եվ ահա հերթական, ուշագրավ, նույնիսկ կարելի է ասել՝ ապշեցնող իրական մի պատմություն, որն արագորեն տարածվում է աշխարհով մեկ և շարունակ զարմացնում հանրությանը։

Եվ այսպես, Սիդնեյում մի սովորական ընտանիք որոշում է մեկնել հանգստի։ Արձակոյւրդը պատշաճ վայելելուց հետո երբ նրանք վերադառնում են տուն, տանը նրանց «անակնկալ» էր սպասվում։

Նրանք տուն մտնելուն պես հայտնաբերում են իրենց բազմոցին պառկած օտար կնոջ, որն այդ պահին կրում էր տան տիրուհու հագուստը։ Ընտանիքն անմիջապես ահազանգել է ոստիկանություն։

Վերջինս պարզաբանել է, որ վեց օր շարունակ կինն օգտվել է ընտանիքի տան մթերքներից, հագուստից, լոգարանից և մեքենայից։

Նրան մեղադրանք է առաջտադրվել։ Հայտնում են, որ կինը կմնա ճաղերի հետևում մինչ դատավարությունը։ Այն տեղի կունենա դեկտեմբերին Հորնսբիի տեղական դատարանում։