Եթե խոհանոցում նորարարություն եք սիրում և դրան զուգահեռ ցանկանում եք անակնկալ մատուցել և հաճելի հյուրասիրություն կազմակերպել մտերիմների համար,

ապա կարդացեք այս նյութը և փորձեք առաջարկված բաղադրատոմսը պատրաստել մեզ հետ և կախարդանքը բերել հենց ձեր խոհանոց։ Այն իսկապես համեղ է և դյուրին է պատրաստվում։

Եվ այսպես, անհրաժեշտ է՝
Խմորի համար՝
1 հավկիթ
Վանիլ
50 գ շաքարավազ
200 գ կարագ
250 գ թթվասեր
1 թ․ գ․ սոդա
450-500 գ ալյուր
Միջուկի համար 200 գ ընկույզ
150-200 գ շաքարավազ
4 ճ․ գ․ բուսայուղ
Վանիլ
Թխել 200 սատիճան տաքության ներքո՝ 25 ր

Եթե հավաքել եք բոլոր բաղադրամասերը, ապա անցեք պատրաստման ընթացքին։ Այդ հարցում լավագույս ձեզ կօգնի վարը ներկայացված տեսանյութը, որտեղ բաղադրատոմսի հեղինակը ամենայն մանրամասնությամբ ներկայացնում է պատրաստման ողջ ընթացքը։ Բաղադրատոմսը պատկանում է Ազա Գևորգյանին։

Բարի դիտում, պատրաստման բարի ընթացք և իհարկե բարի ախորժակ։ Պատրաստեք և վայելեք սուրճի կամ թեյի հետ։ Անուշ լինի։