Տիգրան Խզմալյանը համացանցային իր տիրույթում անդրադարձել է Մարգարիտա Սիմոնյանին և խոր զարմանք հայտնել։ Ինչպես հայտնի է Մարգարիտա Սիմոնյանը օրոերս իրար ետևից գրառումներ է կատարում օլիմպիադայում ռուս մարզուհու նկատմամբ ժյուրիի անարդար վերաբերմունքի մասին։

Տիգրան Խզմալյանի ուշադրությունը գրավել է այդ գրառումներից մեկը, որի շուրջ էլ կատարել է իր վերլուծությունը և ներկայացրել հանրությանը։

Խզմալյանը գրել է․ «Այս նախկին հայուհին իսկապես վտանգավոր է։ Տեսեք, ի՛նչ է գրել Օլիմպիական խաղերում ռուս մարմնամարզուհիների պարտության առթիվ՝ «Շատ եմ ափսոսում, որ ԳՌՈՒ-ում չեմ աշխատում՛»։

Այսինքն, ընկեր Մարգոն ուղիղ ակնարկում է, որ ռուս մարմնամարզուհիների բոլոր հակառակորդներին պետք է թունավորել, ինչպես Նավալնիին, Լիտվինենկոյին կամ Սկրիպալներին, գնդակահարել, ինչպես Նեմցովին, Ստարովոյտովային, Էստեմիրովային․․․ Սա ի՞նչ է։

ՌԴ հսկայական ԶԼՄ տնօրենը հրապարակավ հորդորում է սպորտային մրցակիցների սպանություններ կազմակերպել․․․ Սրանցից էլ ի՞նչ կարելի է սպասել։ Ամեն ինչ էլ սպասելի է»։