Աշխատանքային օրն ավարտելուց հետո համեղ սնվելու ցանկություն է լինում, սակայն ոչ միշտ է ստացվում այն պատրաստել, քանի որ ժամանակակից մարդու րոպեներն անգամ հաշվարկված են։

Իսկ եթե ցանկանում եք, այնուամենայնիվ, պատրաստել և սնվել տանը, ապա առաջարկում ենք հետևել մեզ և ծանոթանալ բաղադրատոմսին, որը կներկայանենք այս նյութում։ Այս ուտեստն առաջին հերթին անսահման համեղ է և երկրորդ՝ անչափ արագ պատրաստվող, որը նույնպես կարևորագույն կետերից մեկն է։

Եվ այսպես, այս համեղ ընթրիքը ստանալու համար առաջարկում ենք նախապատրաստել հետևյալ մթերքները՝
Կարտոֆիլ
Հորթի աղացախ միս — 400 գ
Լոլիկ սեփական հյութի մեջ — 400 գ
Սոխ
Հավկիթ — 2 հ․
Թթվասեր — 2-3 ճ․գ․
Պանիր

Իսկ այժմ անցնենք պատրաստման գործընթացին։ Նախ՝ անհրաժեշտ կլինի կեղևահանել կարտոֆիլները, ապա բարակ և օղակաձև կտրատել, որի հետո ձևամանը պատել բուսայուղով և շրջանաձև դասավորել կտրատած կարտոֆիլները։

Պատրաստման ողջ մանրամասներին դուք կծանոթանաք վարը կցված տեսանյութում։