Էն պարապ ստատուս գրողներին հրավիրում եմ միասին գնանք Լաչինի միջանցք ա՛յ այսպիսի պլակատով․․․


Արցախի ճակատագրով, այս օրերի իրադարձությունների մասով անհանգստություններ բոլորն են հայտնում և մտահոգվում հայրենիքի ճակատագրով։

Լրագրող Նանե Իսրայելյանը շարունակում է համարձակ հայտարարություններ անել։ Հայրենասեր այս հայուհին հրավիրում է համարձակներին գնալ Լաչինի միջանցք։ Գրառման ավարտին լրագրողը նշել է, որ հիսուն հոգի հավաքվելուն պես պատրաստ է ճամփա ընկնել։

Նա մասնավորապես գրել է․ «Էն պարապ ստատուս գրողներին հրավիրում եմ միասին գնանք Լաչինի միջանցք, այ այսպիսի պլակատով, ադրբեջանցիների հետ հանդիպման ու հարցնենք ռուս «խաղաղապահներին»՝ թե ինչի՞ էին ձեռքերը ծալած կանգնել, երբ ճանապարհը փակում էին Ադրբեջանի վարձկանները, ինչի՞ չէին ուղղորդում դեպի սեփական պետության ոսկու հանքեր։

Ի դեպ՝ մեր սահմանի մոտակայքում գտնվող։ Սպասում եմ 50 հոգի հավաքվի, գնում ենք, ես էլ ձեր հետ եմ ու թող մեկը համարձակվի կանգնել մեր ճանապարհին»։

Նանե Իսրայելյանը գրառմանը կից ներկայացրել է քարտեզի և տեղանքի լուսանկարներ։ Դրանք ներկայացնում ենք նյութին կից։


Понравилась статья? Поделиться с друзьями: