Էլինա Դանիելյանը երրորդ անգամ անընդմեջ հաղթեց ադրբեջանցի շախմատիստին․ մանրամասներ


Այս շրջանում ընթանում է Եվրոպայի կանանց առաջնությունը։ Այն անցկացվում է  Ռումինիայի Յասի քաղաքում։

Մրցաշարին մասնակցություն են ունենում հարյուր տասնյոթ շախմատիստուհիներ, որոնք Ռունինիա են ժամանել աշխարհի  քսանինը երկրներից՝ այդ թվում Հայաստանից։ Հայաստանի ներկայացուցիչը Էլինա Դանիելյանն է, ով արդեն հասցրել է անհատական խաղով ներկայանալ։

Նա մասնակցել է երեք մրցախաղի և երեքն էլ հաղթանակով է պսակել։ Ուշագրավ է այն հանգամանքը, որ երեք խաղերն էլ  մեր հայրենակցուհին խաղացել է ադրբեջանցու հետ։ Ադրբեջանցի շախմատիստուհին Խանիմ Բալաջաևան է եղել: Այս պահին մեր շախմատիստուհին՝ Էլինա Դանիելյանը, գլխավորում է մրցաշարը։

Թշնամի երկրի ներկայացուցչի նկատմամբ տարած հաղթանակը ենթադրվում է, որ հոգու բավարարվածություն է պատճառում։ Առաջիկայում Էլինան հանդես է գալու չորրորդ մրցաշարային խաղով, որտեղ մրցակիցը կրկին ադրբեջանցի է։

Այս անգամ խաղը կընթանա Գունայ Մամադզադանի հետ։ Մեծագույն հաջողություններ ենք մաղթում մեր հայրենակցուհուն և ցանկանում յուրաքանչյուր մրցարշավ հաղթանակով պսակել։


Понравилась статья? Поделиться с друзьями: