Էլեն Ազնավուրյանը մայր է դարձել․ ահա թե ով է ծնվել դերասանուհու նորաստեղծ ընտանիքում


Էլեն Ազնավուրյանն արդեն վաղուց է ինչ էկրաններին չի երևում, սակայն դերասանուհուն հիշում և սիրում են այսօր էլ։ Օգտատերերն անգամ նշում են, որ ուրախ կլինեն դերասանուհու վերադարձով։

Չնայած կարճ ժամանակամիջոցին՝ Էլենին հեռուստադիտողը հասցրել է սիրել և գնահատել նրա մասնագիտական հմտությունները։ Այժմ դերասանուհին ապրում է ընտանեկան խաղաղ կյանքով։

Վերջերս տեղեկացրել էինք մեր ընթերցողին, որ դերասանուհին սպասում է իր առաջնեկին, իսկ այսօր արդեն սիրով հայտնում ենք, որ Էլենի առաջնեկն արդեն լույս աշխարհ  է եկել։

Դերասանուհին ամուսնացել է 2021 թվականին։ Նա և ամուսինը՝ Բորիսը, մինչ ամուսնությունն ընկերություն են արել շուրջ երկու տարի։

Էլեն Ազնավուրյանը համացանցային իր հարթակում հետևորդներին հայտնել է, որ որդի է ունեցել։ Նրա հարազատները հանրայնացրել են նորածնի լուսանկարը, սակայն փակ դեմքով։

Շնորհավորում ենք դերասանուհուն մայր դառնալու կապակցությամբ և փոքրիկին առողջ ու խաղաղ մանկություն ցանկանում։


Понравилась статья? Поделиться с друзьями: