Էդգար Իգիթյանը սիրված դերասան է, ով հանդես է գալիս հիմնականում սերիալներում։ Նա կերտում է այնպիսի դերեր, որոնք հեռուստադիտողն անպայման հավանում է։

Դերասանի երկրպագուներն օր օրի ավելանում են։ Համցանցային տիրույթում Էդգարին հազարավոր օգտատերեր են հետևում, ովքեր հետաքրքրված են նրա առօրյայով։ Դերասանը ընտանեկան կադրերվ հաճախ է կիսվում, հատկապես իր մի քանի ամսական փոքրիկով։

Փոքրիկին՝ Լեոնին, դերասան հայրիկի երկրպագուները հասցրել են սիրել և շարունակ հիանում են նրանով։ Այս անգամ, սակայն, Էդգարը հանդես է եկել մայրիկի հետ համատեղ լուսանկարի հրապարակմամբ։

Լուսանկարին Էդգար Իգիթյանը կցել է Շիրազի հայտնի բանաստեղծություններից մեկը՝ «Մորս սրտի հետ աշխահն եմ չափել»։ Դերասանի հետևորդները մեկնաբանություններում հիացել են մոր և որդու լուսնկարով և նշել, որ Էդգարը բավականին նման է մայրիկին։

Դերասանի երկրպագուները ջերմ մաղթանքներ են հղել նրանց և դերասանի մայրիկին երկար տարների կյանք մաղթել։