Այսօր Սերժ Սարգսյանը նախընտրական արշավի ընթացքում ելույթով է հանդես եկել և այնպիսի հայտարարություններ կատարել, որոնք քննադատությունների մեծ ալիք են բարձրացրել։

Սարգսյանն անդրադարձել է Փաշինյանի՝ գերիներին վերաբերող ելույթին և վերջինիս անվանել՝ «աննամուս»։ «Էդ աննամուսը ելույթ ա ունենում, ասում ա՝ մեր գերիները մեզ կներեն»,- հայտարարել է երկրորդ նախագահը։

Ողջ ելույթի ընթացքում բարկացած տոնով Սարգսյանն ասել է, որ Փաշինյանը խիղճ չունի և նման ղեկավարի երեսին պիտի թքել, ապա առաջարկել է, որ վարչապետը իր որդուն փոխանակի քսան ռազմագերու հետ, որից հետո նա այլևս նման կերպ չի խոսի գերիների մասին։

Ապա ընդգծել է, որ պարզ է՝Փաշինյանը նման քայլի չի գնա։ Սարգսյանի վերոնշյալ ելույթը հանրությանը ինչպես միշտ 2 մասի է բաժանել։

Մի մասը համաձայն ել է նախագահի խոսքին, իսկ մյուս մասն էլ ուղղակի հիշեցնում են ոչ վաղ անցյալում նրանց կողմից կատարված բացասական քայլերի մասին։ Տեսանյութը՝ կից։