Զեբրա․ թխվածք, որ կցանկանաք պատրաստել ամեն օր․ հեշտ, արագ և անչափ համեղ


Բոլորն էլ ցանկանում են երեկոյան ունենալ համեղ, թեթև և քիչ քաղցր թխվածք, որը ընտանիքի անդամներին կհավաքի մեկտեղ և կապահովի ջերմ ու բարի մթնոլորտ։

Ահա հենց այդ նկատառումով էլ ցանկանում ենք ներկայացնելմի բաղադրատոմս, որը, հավատացնում ենք, կցանկանաք պատրաստել ամեն օր։ Այն դուր կգա բոլորին։ Այս քաղցրեղենի անվանումն է՝ Զեբրա։

Անհրաժեշտ է՝

5 հավկիթ

250 գ շաքարավազ

150 գ մածուն

100 մլ բուսայուղ

1 ճ․գ․ կակաո

1 ճ․գ․ փխրեցուցիչ

300 գ ալյուր

1 ճ․գ․կաթ

Հավկիթները մի փոքր հարելուց հետո հավելել շաքարավազը և շարունակել հարել, ապա միացնել մածունը, կրկին հարելը, այնուհետև բուսայուղը, ապա փոքր-ինչ հարելուց հետո ալյուրին հավելել աղ և փխրեցուցիչ և քիչ-քիչ ավելացնել ձվային զանգվածին՝ պարբերաբար հարելով։ Ստացվում է թթվասերից թույլ խմոր։

Այն պետք է բաժանել երկու մասի, որոնցից մեկին պետք է հավելել կակաոն և 1 ճ․գ․կաթ ։ Այն անցկացրեք մաղով։

Յուղաթղթով նախապատրաստած թավայի մեջ մեկ գդալ սպիտակ խմոր, մեկ գդալ՝ սև և այդպես շարունակբար մինչ կավարտվեն խմոները։ Փայտիկի օգնությամբ տորթը բերեք վերջնական տեսքի, ապա  թխեք 180 C 30-35 ր:

.


Понравилась статья? Поделиться с друзьями: