Ինչպես արդեն հայտնել էինք՝ Սիրուշոյի դուստրը լույս աշխարհ է եկել՝ ընտանիքին բերելով անսահման մեծ երջանկություն։

Փոքրիկն արդեն 28 օրական է և 28 օր է ինչ ընտանիքը վայելում է փոքրիկ աղջնակին, ում շնորհել են Զաբել անունը։

Սիրուշոն արդեն պատմել է, թե ինչ խորհուրդ ունի դստեր անվանումը։ Նախ նշել է, որ այն հայոց թագուհու անուն է, ապա հավելել, որ իր և ամուսնու մայրիկների՝ Սյուզանի և Բելլայի անունների միասնությունն է։ Երեկ երեկոյան երգչուհին դստեր հետ առաջին համատեղ հոլովակն է հանրայնացրել։ Եկրպագուներն անհամբեր էին սպասում այս հրապարակմաը։ Բոլորն էլ ցանկանում են տեսնել փոքրիկին և կասկած անգամ չկա, որ նա գեղեցկուհի է։

Երրորդ անգամ մայրացած երգչուհու հանրայնացրած հոլովակում վերջինս հղի կարգավիճակում է, իսկ հոլովակի ավարտին արդեն դստեր ձեռքն իր ձեռքերի մեջ է։

Փոքրիկ, նուրբ ու քնքուշ ձեռքը, որ մի ամբողջ աշխարհ երջանկություն է։ Հոլովակին կից երգչուհին գրել է․ «Զաբել»։ Տեսանյութը՝ կից։