Ինչպես արդեն գիտեն շատերը՝ Բեն Ավետիսյանը արդեն տևական ժամանակ է, ինչ բնակություն է հաստատել Ամերիկայում։ Նա երկու ամիս առաջ հայր դարձավ և այժմ վայելում է ընտանեկան ջերմ մթնոլորտը։

Դերասանը հաճախ էլ հետևորդներին ցույց է տալիս դստերը և հպարտանում նրանով ու հայտնում հայրական ջերմ զգացողությունների մասին։

Այս շրջանում Ամերիկայում է գտնվում նաև Աղաս Մանուկյանը։ Աղասն ու Բենը ծանոթ են «Հարց չկա» սիթքոմի նկարահանումներից, որտեղ կերտել են Սեթոյի ու Արեգի կերպարները։ Հոմորային այդ նախագիծը շատ հեռուստադիտողների էր գրավել։

Եվ այժմ, երբ սիթքոմի դերասանները Ամերիկայում հանդիպել են, որոշել են մի հոլովակ նկարել և անակնկալ մատուցել սիթքոմի երկրպագուներին։

Հոլովակը զվարճալի է ստացվել, իսկ կից գրառված է․ «Երբ երկու տարի անց Սեթոն ու Արեգը հանդիպեցին»։ Սիթքոմի երկրպագուները գնահատել են անակնկալը; Հոլովակը կարող եք դիտել վարը կցված տեսանյութում։