Երեք բաղադրիչից բաղկացած աղցան, որն անսահման համեղ է


Աղցանները մշտապես լրացնում են ամենօրյա և տոնական սեղանները։ Բոլորս աղցանների հարցում կարծես առավել պահանջկոտ ենք և մշտապես նորույթներ ենք ցանկանում։ Աղցաններն այն ուտեստների շարքին են դասվում, որոնք թույլ են տալիս մշտապես իմպրովիզներ կատարել և նորանոր աղցանների տեսակներ ստանալ։ Հետաքրքիր բաղադրամասերի կազմով և շատ համեղ աղցան ենք բերել։ Այն ընդամենը երեք հիմնական բաղադրամասից է կազմված։

Եվ այսպես, նախապատրաստեք թթու վարունգ, լյարդ և սոխ։

Թթու վարունգ — 400 գ

Սոխ — 480 գ

Լյարդ — 700 գ

Աղ, պղպեղ, մայոնեզ՝ ըստ ճաշակի

Մանրացված սոխը համեմել աղով և պղպեղով, տապակել բուսայուղում։

Մինչ կոսկեգունի, մանրացնել թթու վարունգը, ապա տապակված սոխը տեղափոխել մաղի վրա, որպեսզի ավել յուղային հատվածից ձերբազատվեք։ Նույն թավայում փոքր-ինչ տապակել մանրացված թթու վարունգը։

Մանրացնել խաշված լյարդը։ Աղցանի պատրաստման այլ մանրամասներին ծանոթացեք վարը կցված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: