Նանե Արզումանյանը համացանցային իր տիրույթում անդրադարձել է մի թեմայի, որն օրեր շարունակում քննարկվում է։ Նա մասանվորապես գրել է․ «Տևական ժամանակ է, ինչ որևէ երևույթի չեմ անդրադառնում, որովհետև անիմաստ և կեղտոտ շահարկումների կենտրոնում չեմ ուզում լինել, բայց երեկվանից բոլորը քննարկում են մի թեմա, ինչի մասին պիտի խոսեմ:

Խաչատուր Սուքիասյանի մասին խոսում են մարդիկ, ովքեր պարզապես լսել են նրա մասին և պատկերացում չունեն, թե ինչպես կարող է բոլորի համար տեսանելի ամենախիստ քաղաքական գործիչը լինել ամենաբարի և պետականամետ այրը:

Խոսում են Սուքիասյանի բարկանալուց. ընդամենը մեկ օրինակ կբերեմ՝ ավելի լավ չէ՞ տեղում բարկանալ և առաջ գնալ, քան ձեզ նման հետապնդել լրագրողին, ով իր ամենաթանկին է տվել հայրենիքին, վիրավորել նույն լրագրողի որդեկորույս մայրիկին և ընտանքին:

Չմարսել լրագրողի Եռաբլուրում տեսանկարահանածը, ինչքան ռեսուրս կա հնարավորինս կիրառել՝ զրպարտելով լրագրողին և չմարսելով դա մինչ օրս։ Ու սա եղել է բոլորի աչքի առաջ, ի դեպ, մինչ դուք հետապնդում էիք և վարկաբեկում, նույն Սուքիասյանների ընտանիքը պաշտպանում էր ձեր նմաններից:

Այսօր աշխատում եմ Արարատնյուզում, իսկ վաղը շատ հանգիստ կարող եմ աշխատել այլ վայրում, ի տարբերություն ձեր գրչակների և խամաճիկների, կառչած չեմ աշխատավարձից, ինչպես երեկ շահարկում էիք, ինձ համար մարդկային արժեքներն են ամենակարևորը, այդ իսկ պատճառով մի խնդրանք ունեմ՝ Սուքիասյանին ադրբեջանցու հետ մի համեմատեք՝ մեղք է…»։