Հրաչ Մուրադյանը, ով բնակվում է Ամերիկայում, սակայն հայենիքում շարունակում է ծավալել իր գործունեությունը, գեղեցիկ ըտանիք է կազմել, որտեղ մեծանում է մի հրաշք աղջիկ։

Դստերը պրոդյուսեր հաղորդավարը անվանկաոչել է Միա։ Ամուսինները չէին ցանկանում հանրայնացնել նրա լուսանկարը և ինչպես Հրաչն է նշում՝ նրանք հնարավորինս այդ պահը երկարաձգում էին։

Եվ ահա հաշք Միայի մեկամյակի առիթով հայրիկը վերջապես հանրությանը ցույց է տվել դստերը։ Լուսանկարներին կից նա գրել է․ «Արդեն մեկ տարի է ես և մամադ մեզ համար առաջնային ենք դարձրել քո գոյությունը:

Մի տարի առաջ` քո լույս աշխարհ գալուց հետո, երբ մամադ վերականգնվում էր և ես քեզ պիտի առաջին անգամ լողացնեի` ծնկներս թուլացան, ձեռքերիս մեջ ուժ չմնաց, բայց դա մի քանի վայրկյան էր, դրանից հետո ես ամենաուժեղը դարձա։

Մաման մեզ միացավ մի քանի ժամից, որ մենք`միասին, քեզ ծանոթացնենք աշխարհին: Այդ ընթացքում մաման ու ես կարծում էինք, որ քո և այս մոլորակի այլ բնակիչների վիրտուալ ծանոթութունը պետք է հետաձգել այնքան, որքան հնարավոր է: Հիմա ժամանակն է:

Այս աշխարհում դու անմնացորդ քեզ սիրող երկու մարդ ունես` ես ու մամադ: Մնացածների սերն ու հարգանքն էլ պիտի վաստակես: Մենք կողքիդ ենք, մնացածը քո անելիքն է… Ծնունդդ շնորհավոր իմ աղջիկ»։