«Երբ Շուշին մերն էր, քանի՞ դեսպանների խումբ այցելեց այնտեղ»․ Սուրեն Սարգսյան


Սուրեն Սարգսյանը, ով հայտնի միջազգայնագետ է, աչքի է ընկնում իր քաղաքական իրավիճակների վերլուծությամբ։ Միջազգայնագետը իր կարծիքը և վերլուծությունները հաճախ ներկայացնում է իր անձնական օգտահաշվում՝ գրառումների տեսքով։

Այս անգամ Սուրեն Սարգսյանը գրառման մեջ անդրադարձ է կատարել Շուշիում տեղի ունեցած այն միջոցառմանը, որին հրաժարվեցին մասնակցել մի քանի երկրների դեսպաններ։ Սարգսյանը հիշեցրել է այն ժամանակները, երբբ Շուշին հայերինն էր։

«Քանի՞ դեսպան է այցելել այդ ժամանակ Շուշի։ Զրո։ Քանի որ Ադրբեջանի արտգործնախարարությունը ղալմաղալ էր անում, սև ցուցակներ էր կազմում, «պերսոնա նոն գրատա» էր հայտարարում, աշխատում էր․․․»,- մասնավորապես գրել է Սուրեն Սարգսյանը։

Միջազգայնագետի գրառումը քննարկվել է համացանցային տարբեր հարթակներում, որտեղ օգտատերերը հիմնականում նշել են այն միտքը, ըստ որի՝  Հայաստանը, որն առանց այն էլ տուրիզմի զարգացման հետ դեռ խնդիրներ ունի, չի կարող իրեն թույլ տալ, որ որևէ դեսպանի սև ցուցակ ընդգրկի ու թույլ չտա մուտք գործել Հայաստան։

Դա անիրատեսական է և ոչ շահեկան։


Понравилась статья? Поделиться с друзьями: