Անաիս Սարդարյանը ամիսներ առաջ երկրորդ անգամ մայրացավ։ Դերասանուհին ընտանիքի համալրման առիթով անչափ երջանիկ է և այդ երջանկության մասին հաճախ է պատմում հետևորդներին։

Երկու երեխաների մայրը ոչ մի պարագայում չի կորցնում հումորի զգացումը և նրա հրապարակումները համեմված են հումորով։ Եվ հենց դա էլ պատճառներից մեկն է, որ դերասանուհու հրապարակուները բարձր դիտողականություն են ունենում։

Նրա հետևորդները հաճախ են մեկնաբանություններում գրում, որ Անաիսի հրապարակումները տրամադրություն բարձրացնող են։ Եվ ահա այս անգամ էլ Անաիսը հերթական զվարճալի հոլովակն է հանրայնացրել ընտանիքի, հարազատների մասնակցությամբ։

Նրանք նստած են իր իսկ պատրաստված պատշգամբում և վայելում են ընտանեկան ջերմ հավաքույթը։ Անաիսի հարսը խենթանալու պես համբուրում էր դերասանուհու դստերը, ինչին Անաիսը անդրադառնում և կատակով հավելում է․ «Երբ հարսդ հոգեկան հիվանդ է»։

Իսկ հարսը պատասխանում է, որ Անաիսի դուստրն ուղղակի խենթանալիք է։ Այս մասին մանրամասն դիտեք վարը կցված տեսանոյւթում։