Երբ անվերջ ուզում ես նայել․․․ Գագիկ Սուրենյանն աննկարագրելի է գեղեցիկ լուսանկար է ներկայացրել Սյունիքից


Գագիկ Սուրենյանը բացի նրանից, որ մշտապես հանրությանն է հայտնում եղանակային կանխատեսումները, նաև սիրով կիսվում է բնության գեղեցիկ պատկերներով։

Նա բնությանը մոտ է կանգնած և չի դադարում հիանալ բնության անսահման գեղեցիկ պատկերներով։ Այս անգամ Գագիկ Սուրենյանը մի լուսամկար է հանրայնացրել, որի գեղեցկությունը նկարագրելու համար բառերն ուղղակի չեն բավականեցնում։

Լուսանմկարում Սյունյաց աշխարհից արված մի հրաշք բնապատկեր է, որին անվերջ կարելի է նայել։ Լուսանկարին կից Գագիկ Սուրենյանը հենց այդպես էլ գրել է․ «Երբ անվերջ ուզում ես նայել․․․ Սյունիք»։

Լուսանկարում ձմեռային տեսարան է, որտեղ արևը, ձյունը, խիտ ամպերը մեկ տեղ են հավաքված և մեկը մյուսին լրացնելով՝ անսովոր գեղեցիկ բնապատկեր են ստեղծել, որն ասես մտացածին լինի։ Այդ պատկերն անվերջ, առանց աչք թարթելու կարելի է նայել։

Լուսանկարը սիրով ներկայացնում ենք նյութին կից և առաջարկում վայելել Սյունյաց աշխարհից անմահացրած հրաշալի այդ կադրը։


Понравилась статья? Поделиться с друзьями: