Ամեն տարի այս օրերին կայանում է Եվրատեսիլյան մրցույթը, որը միլիոնավոր մարդկանց գամում է էկրաններին։ Նույնիսկ ճամփորդությունները կազմակերպվում են այդ օրերին, որպեսզի գտնվեն համապատասխան երկրում և լինեն դահլիճում։

Հայաստանը երկար տարիներ մասնակցել է այդ մրցույթին։ Մեր մասնակիցներն են եղել Սիրուշոն, Էմմին, Ինգա և Անուշ Արշակյանները, Իվետտա Մուկուչյանը, Անդրեն, Արամ MP3-ին, Հայկոն, Եվա Ռիվասը, Սրբուկը, Արծվիկը, Genealogy-ն, Դորիանսը։

Այս տարի Հայաստանը պետք է ներկայացներ Աթենա Մանուկյանը։ Սակայն այս տարի Հայաստանը որոշում է կայացրել չմասնակցել մրցույթին։

Այսօր կայացել է մրցույթի կիսաեզրափակիչ փուլը, որտեղ առանձնակի դրվագով հայերի ուշադրությունն է գրավել Ադրբեջանի մասնակցի ելույթը։ Նախ ադրբեջանական երգում ի սկզբանե զուռնայի տարրեր է նկատվել։ Իսկ այսօրվա ելույթի ավարտին շոուի մի մաս է հանդիսացել աչքը, որն ակնհայտ հայկական դրոշի գույներն ուներ։

Թե ինչ խորհուրդ է դա պարունակել իր մեջ, անհայտ է, բայց եռագույնն ակնհայտ է եղել։ Ադրբեջանն անցավ եզրափակիչ փուլ։