«Ես և ամուսինս տարբեր մարդկանց ենք ընտրել, կյանքս կերավ, բայց ես անդրդվելի եմ»․ Անի Քոչար


Լրագրող, հասարական գործիչ Անի Քոչարը ինսթագրամյան իր օգտահաշվում անդրադարձ է կատարել հետընտրական այս շրջանում մարդկային հարաբերությունների վատթարացմանը՝ քաղաքական հայացքների պատճառով։

Անի Քոչարն այդ մասին ուշագրավ և անչափ հետաքրքրական գրառում է կատարել․ «Եթե ես չեմ մտածում, գործում և ապրում այնպես, ինչպես դու, դա դեռևս չի նշանակում, որ ես սխալ եմ ապրում և հակառակը:

Հանդուրժողականությունը՝ տոլերանտությունը ինձ համար բացարձակ արժեք է: Այսօրվա քաղաքական վիճակը ակամա ստիպում է անգամ ամենահարազատ մարդկանց օտարանալ, թշնամանալ և միմյանց չհանդուրժել: Եվ շատ իզուր:

Իշխանություններն անցողիկ են, մարդկային արժեքները մնայուն. սիրեք Հայրենիքը, ձեր տեսակը՝ ձեր ժողովրդին, փորձեք մի լավ բան անել, քարը քարին դնել (ամեն ոք, եթե իր տեղում իր գործն անի, ֆանտաստիկ կլինի):

Հ.Գ. ես և ամուսինս տարբեր մարդկանց ենք ընտրել (կյանքս կերավ), բայց ես անդրդվելի եմ. առանց ագրեսիայի ու անհանդուրժողականության հավատարիմ մնացեք ձեր սկզբունքներին և կարծիքին»։


Понравилась статья? Поделиться с друзьями: