«Կիսաբաց լուսամուտներ»-ից առավել հայտնի պրոդյուսեր Հրաչ Մուրադյանը հայրիկ կդառնա։ Այս մասին հայտնել է ինքը՝ պրոդյուսերը։ Հրաչ Մուրադյանը լուրը հանրությանը գեղեցիկ ձևով է մատուցել․ նա սոցիալական իր հարթակում կնոջ հետ համատեղ լուսանկար է հանրայնացրել, որտեղ նրանք կրում են վարդագույն գլխարկներ՝ վրան գրված՝ «Dad», «Mom»:

Ապագա ծնողները ձեռքին պահում են իրենց առաջնեկի լուսանկարը։ Հրաչ Մուրադյանը լուսանկարին գրառում է կցել, որտեղ գրել է իր զգացողությունների մասին։ Հրաչն անչափ երջանիկ է, որ աշխարհ եկող նոր բնակչի պատճառներից մեկը ինքն է։

Նա նաև նշել է, որ անչափ ուրախ կլինի իմանալ, որ բալիկը եկել է աշխարհն ավելի լավը դարձնելու համար։ «Բարով գաս այս մոլորակ, որտեղ քեզ անթիվ բացահայտումներ են սպասում։

Ես քեզ արդեն անծայրածիր սիրում եմ»,- գրել է ապագա հայրիկը։ Հշեցնենք, որ Հրաչ Մուրադյանի կինը Անաշե Խոդավերդին է։ Անաշեն մասնագիտությամբ նույնպես պրոդյուսեր է։

Զույգն ամուսնացել է 2019 թվականին։ Այդ մասին Հրաչ Մուրադյանը հյատնել էր «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդումներից մեկի ժամանակ։