«Ես չիմացա, թե ինչպես ու երբ անցան այդ տարիները»․ Էդմոն Մարուքյանը հրապարակել է մեծացած որդու լուսանկարը


Էդմոն Մարուքյանը շարունակում է իր ակտիվ գործունեությունը քաղաքական ոլորտում և որոշակի ակտիվություն է ապահովում նաև համացանցային տիրույթում։

Քաղաքական գործիչը իր մտքերով ու վերլուծություններով հաճախ  է կիսվում համացանցում և երբեմն էլ մեկնաբանություններում արձագանքում օգտատերերին։

Էդմոն Մարուքյանը երբեմն նաև ընտանեկան դրվագներ է ներկայացնում և ահա նա հանրայնացրել է որդու լուսանկարը և հայտնել, որ վերջինս արդեն ավարտել է հիմնական դպրոցը։

Այդ առիթով հայրիկը, իհարկե, շատ ուրախ է, բայց կից գրառման մեջ Էդմոն Մարուքյանը նշել է, որ ժամանակն ուղղակի սահում է և ինքն այդպես էլ չհասկացավ, թե ինչպես անցան այդ տարիները։

Նա մասնավորապես գրել է․ «‎Քրիստիանը 9-րդ դասարանն ավարտեց. ես չիմացա, թե ինչպես ու երբ անցան այդ տարիները: Շնորհավորում եմ բոլոր շրջանավարտներին»։

Իսկ Քրիստիանի լուսանկարը ներկայացնում ենք նյութին կից և շնորհավորում պատանուն նման կարևոր իրադարձության առիթով։


Понравилась статья? Поделиться с друзьями: