«Ես չեմ ասել «ա՛յ տվար», ասել եմ՝ «ա՛յ տղա»». Վահե Հակոբյան․ տեսանյութ


Վահե Հակոբյանը Պետրոս Ղազարյանի հյուրն է եղել և նրա հետ ունեցած զրույցում անդրադարձել է Աժ-ում տեղի ունեցած վիճաբանությանը, որին ներկա է գտնվել նաև ինքը։

Պետրոս Ղազարյանը Հակոբյանին հիշեցրել է, որ երբ դահլիճում մեկ այլ պատգամավոր նրան ասել էր՝ «արա», վերջինս պատասխանել էր՝ «Արան դու ես, ա՛յ տվար»։

Այս տհաճ երկխոսությունը լսելուց հետո Վահե Հակոբյանն ասաց՝ նման բան չի եղել, սխալ սղագրման արդյունք է։ Ապա հավելել է, որ այդքան էլ էական չէ, թե ինքն ինչ է ասել։ Պետրոսը շարունակեց պնդել՝ շատ էական է։

Պետրոսի հակադարձմանը ընդդիմադիր պատգմավորը պատասխանեց՝ այդ դեպքում հարկ է նշել, թե իրեն ինչ էին ասում այն կողմից։ Հաղորդավարն ասաց, որ ընդդիմադիր թևից մեկը շիշ է նետում, մյուսն ասում է՝ «տվար», իսկ վերջում միասնականորեն հայտարարում են, որ ՔՊ-ն պլանավորել էր այդ ամենը։

Բազմաթիվ օգտատերեր մեկնաբանություններում նշում են, որ իրրականում այս ողջ խոսակցությունը հիշեցնում է մանկապարտեզի երեխաների միջև ծավալված խոսակցություն։ Մանրամասները տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: