«Ես կողքիդ լինեմ, քեզ շնորհավորեմ, դու հա ճպցրա դեմքիս»․ ինչպես Վաչե Թովմասյնաի եղբայրը տորթով հարվածեց եղբոր դեմքին․ տեսանյութ


Վաչե Թովմասյանը համացանցային տիրույթում մեծ ակտիվություն չունի, սակայն երբեմն-երբեմն հրապարակումներով է հանդես գալիս։

Դերասան հումորիստը ոչ մի պարագայում հումորի զգացումը չի կորցնում և կարողանում է հետևորդներին ուրախացնել՝ չնայած այն հանգամնաքին, որ ամենօրյա ակտիվություն չունի։

Եվ ահա Վաչեն մի հրապարակում է կատարել, որն անչափ զվարճալի է։ Նա հանրայնացրել է մի տեսանյութ, որտեղ շնորհավորում է եղբորը։ Նա ծննդյան տորթով մոտենում է եղբորը, որպեսզի հղի մաղթանքները և ասի շնորհավորանքը, սակայն եղբայրը տորթով հարվածում է Վաչեի դեմքին։

Իհարկե հոլովակը հումորային է և հումորիստի ընտանիքում տոնակատարությունների կազմակերպումն  այլ կերպ սպասել հարկավոր էլ չէ։ Այնուամենայնիվ, տեսանյութին կից գրառման մեջ Վաչեն ջերմ խոսքեր, մաղթանանքներ է հղել եղբորը։

Նա մասնավորապես գրել է․ «‎Ծնունդդ շնորհավոր, իմս, ախպերս, թանգս, Վահանս: Ես կողքիդ լինեմ, քեզ շնորհավորեմ, դու հա ճպցրա դեմքիս»‎‎։ Իսկ տեսանյութը կարող եք դիտել ստորև։


Понравилась статья? Поделиться с друзьями: