«Ես անեղբայր եմ տարիներ հետո…»․ այս ողբերգական օրվա կապակցությամբ անմահ հերոս Ժորայի քույրիկը անչափ հուզիչ գրառում է կատարել


Այսօր սեպտեմբերի քսանյոթն է, որը պատմության մեջ կարևորագույն օր կմնա։ Կարևորագույն, սակայն ողբերգական, արյունով լի մի էջ։ Պատերազմի երկրորդ տարելիցին այն  ասես ավարտվել է, բայց դեռ շարունակվում է։

Հազարավոր ընտանիքներ վիշտը ու մշտական սպասումը սրտում կապրեն հավետ։ Հազարավոր հերոս տղաների կողքին կանգնեց նաև Ժորա Սահակյանը, ով հայրենիքի համար կյանքն անգամ չխնայեց։ Հերոսի քույրիկը՝ Տաթև Սահակյանը, անչափ հուզիչ գրառում  է կատարել։ Նա մասնավորապես գրել է․ «Ես անեղբայր էի տարիներ առաջ, Մինչև հրաշքով ծնվեց իմ Ժորը, Տերը խնդրանքիս գնաց ընդառաջ, Օրհնված էր քո ծննդյան օրը։

Թեև ցուրտ ձմռանը լույս աշխարհ եկար, Բայց մեր սրտերը սիրով ջերմացրիր, Դու գերդաստանի միակը դարձար Ու ընտանիքիդ նոր շունչ տվեցիր։ Ապրածդ կյանքը պատմություն էր մեծ, Կարճ, բայց և այնքա՜ն լի ու բովանդակ։

Չեմ տեսել ես դեռ քեզանից անկեղծ, Քեզանից պայծառ,պարզ ու անապակ։ Առաքյալ էիր ուղարկված վերից, Քեզ Տերն այս աշխարհ հատուկ էր բերել Անգամ գնալդ մեզ դաս էր նորից, Դաս,թե ոնց պետք է հայրենիք սիրել։

Սիրել այն մարդկանց,ում չես էլ տեսել, Ում մասին ոչինչ ոչի՜նչ չգիտես. Ու հանուն նրանց կյանքդ էլ զոհել, Որ ապրեն խաղաղ, լինեն ժպտերես։ Պատգամդ թողած հեռացար մեզնից, Գնացիր անմար լույսերի ներքո, Մեզ բաժին հասավ հուշեր քեզանից. Ես անեղբայր եմ տարիներ հետո…»։


Понравилась статья? Поделиться с друзьями: