Մենք բոլորս էլ հաճախ ենք հոգնած լինում, որի պատճառով էլ երկարատև ընթացք ունեցող ուտեստների պատրաստումից խուսափում ենք։

Եվ ահա ներկայացնում ենք մի բաղադրատոմս, որի պատրաստումն այնքան հեշըժտ է և որի պատրաստման համար ամենասակավ բաղադրիչներն են հարկավոր։ Կարտոֆիլով բլիթներ, որոնք դուր կգան բոլորին։

Անհրաժեշտ է՝
Կարտոֆիլ — 5 հ․
Հավկիթ — 1 հ․
Ալյուր — 10 գ
Կարագ — 100 գ

Խաշած կարտոֆիլները իրենց իսկ խաշված մի փոքր ջրով խյուս պատրաստել, միացնել հավկիթը, ալյուրը, աղը, կանաչին և լավ խառնել։

Ալյուրով թաթախված տախտակի վրա գնդեք ստացվածը և բաժանեք չորս հավասար մասերի, որոնք նույնպես պետք է գնդերի վերածել, գրտնակով բացել, ստանալ բարակ բլիթներ, բաժանել երկու մասի,

յուրաքանչյուրի վրա դնել մեկ կտոր կարագ, ծածկել և երկու կողմից տապակել բուսայուղով թավայում, որից հետո անձեռոցիկի օգնությամբ ազատվեք ավելորդ յուղից և վայելեք այս անչափ համեղ ուտեստը։