Եթե տանն ունեք 3 կարտոֆիլ, ապա սկսեք պատրաստել այս անմահական ուտեստը


Երբ ունեք մեծ զբաղվածություն, բայց և խիստ անհրաժեշտ է կերակրել ընտանիքի անդամներն և անգամ ժամանակ չկա շտապել մոտակա խանութ, ապա հետևեք մեզ և պահպանեք մեր ներկայացրած ուտեստների բաղադրատոմսերը։ Ներկայացնում ենք մի ուտեստ, որի պատրաստման համար խիստ ջանքերի գործադրում, բազմատեսակ մթերքներ անհրաժեշտ չեն լինի։

Եվ այսպես, նախապատրաստեք հետևյալ մթերքները՝

Կարտոֆիլ — 3 h.

Հավկիթ — 1 h.

Ալյուր — 1 բաժակ

Կարագ — 30 գ

Սոխ — 1 հ․

Կանաչի

Եթե նկատեցիք անհրաժեշտ մթերքներն անչափ հասանելի ու պարզ են։ Դե ուրեմն անցնեք պատրաստման բուն գործընթացին, որն առավել դյուրին է։ Նախ կեղևահանեք կարտոֆիլները, մանրացրեք և եփեք աղաջրում։

Այնուհետև այն անհրաժեշտ է վերածել խյուսի՝ միացնելով զանգվածին կարագը։ Հավելեք հավկիթը և լավ միախառնելուց հետո ստացեք խմորային զանգված որի հետ անչափ հաճելի է  աշխատել։

Առանձին թավայում պատրաստեք սոխառած։ Այս ուտեստի պատրաստման ողջ մանրամասներին առաջարկում ենք հետևել վարը կցված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: