Այսօր ժամնակակից աշխարհն ամենուր շտապողականություն է ցուցաբերում։ Կարծես ոչինչ ոչ ոք չի հասցնում և մարդիկ շտապում են ու անվերջ վազում։ Ժամանակը սուղ է ու քիչ, իսկ գործերն անթիվ ու անվերջանալի։

Ժամանակի սղությունն ու արագությունը անգամ խոհանոցում է խիստ անհրաժեշտություն դարձել, և շատերն են հավանություն տալիս այն բաղադրատոմսերին, որոնք արագ, հեշտ և համեղ են պատրաստվում։ Եվ ահա հենց այդ նկատառումից էլ ելնելով՝ առանձնացրել և ներկայացնում ենք անչափ դյուրին և արագ պատրաստվող ուտեստ։

Այս ուտեստի բաղադրիչներն ընդամենը մի քանիսն են։ Դրանք կգտնվեն բոլորի սառնարաններում։ Եվ այսպես, եթե ունեք հավկիթ, դդմիկ և մի կտոր պանիր կարող եք անցնել պատրաստմանը։

Անհրաժեշտ է՝
Դդմիկ — 1հ․
Հավկիթ — 2 հ․
Պանիր — 100 գ
Սխտոր — 1 ատամիկ
Աղ, սև պղպեղ, օրեգանո՝ ըստ ճաշակի
Բուսայուղ տապակելու համար — 1 ճ․գ․

Իսկ մատուցելիս, ըստ ցանկության, կարեի է օգտագործել ցանկացած բանջարեղեն և գեղեցիկ ձևավորել ափսեն։ Իսկ պատրաստման մանրամասներին առաջարկում ենք ծանոթանալ վարը կցված տեսանյութում։