«Եթե ամբոխը հիսուն հազարով իշխանություն փոխեց, անկասկած կհայտնվի հաջորդ  ամբոխը, որը ․․․»․ Վազգեն Սարգսյան․ արխիվային տեսանյութ


Սպարապետ Վազգեն Սարգսյանին ճանաչում են բոլորը՝ մեծ, թե փոքր։ Նրա մասին պատմող յուրաքանչյուր նյութ կամ տեսանյութ առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում իրենից։

Այս օրերին ակտիվորեն տարածվում է մի արխիվային տեսանյութ, որտեղ  Վազգեն Սարգսյանը խոսում է երկրի կառավարման մասին։ Նշում հանգամանքներ, որոնք ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ երկրի ղեկավարման գործում։

Հասարակության որոշակի հատված Սպարապետի խոսքերը ակտուալ է համարել և տարբեր հարթակներում և տեսանյութի մեկնաբանություններում նշել, որ Վազգեն Սարգսյանը մշտապես աչքի է ընկել իր հեռատեսությամբ և դա փաստող բազմաթիվ արխիվային տեսանյութեր կան, որտեղ Սարգսյանը կարծես խոսում է այս օրերի մասին։

Վազգեն Սարգսյանի խոսքերից ուղղակի զարմանալ կարելի է։ «Անկախ նրանից ով ա նախագահը՝ երբեք չի կարելի թույլ տալ, որ ամբոխը գա իշխանություն փոխի։

Որովհետև եթե ամբոխը հիսուն հազարով իշխանություն փոխեց, անկասկած կհայտնվի հաջորդ  ամբոխը, որը հարյուր հազար ա ու անընդհատ իրար փոխելով երկրի հերը կանիծեն», — մի առիթով ասել է Սպարապետը։ Արխիվային տեսանյութը մանրամասնորեն կարող եք դիտել ստորև։


Понравилась статья? Поделиться с друзьями: