Լիզա Ճաղարյանը, ով համացանցային տիրույթում անդրադառնում է տարաբնույթ հարցերի, այս անգամ կրկին մի հարցի մասին է բարձրաձայնել, որը վերաբերում է ուշ ժամին տեղի ունեցող հրավառություններին։

Հաճախ է նշվում, որ անթույլատրելի ժամերին արված հրավառության դեպքերը շատ ժամանակ հնարավոր չի լինում բացահայտել։

Լրագրողը մասնավորապես նշել է․ «Ժամը 23-ի կողմերի հրավառությունից հետո գիշերը ժամը 1-ին էլ էր հրավառություն։ Հիմա ամենակարևորը. մեծ սուտ է, որ հնարավոր չի գտնել դրանց, որ «խեղճ» ոստիկանությունն ինչ անի` մի-երկու րոպե է տևում, չեն հասցնում հայտնաբերել։

Հրավառությունները լինում են հիմնականում, գլխավորապես ռեստորանանման վայրերում ու շատ հեշտ է հրավառության ուղղությամբ գնալ ու տեսնել, թե որտեղ են տժժում շկաֆները։

Էլ չասեմ` նման միջոցառումների ժամանակ գրեթե բացառում եմ, որ էդ կողմերում ոստիկաններ չպտտվեն։ Հրավառությունները տեղի են ունենում ՀՀ փառապանծ ոստիկանների իմացությամբ։ Թե ոնց` բոլորս էլ գիտենք»։