«Դեռ ոչինչ չգիտենք դառնահամ կյանքի մասին ու որ էս փոքրիկ, վախկոտ ու ամաչկոտ աղջիկը մեծանալու է ու․․․»․ Արմինկան արխիվային լուսանկար է հրապարակել


Արմինկան համացանցային հարթակում հանրայանացրել է արխիվային մի լուսանկար, որտեղ եղբոր հետ է։ Բավականին վաղեմություն ունեցող լուսանկար է։

Երգչուհին լուսանկարում 9 տարեկան է, եղբայրը՝ 14։ Արմինկան լուսանկարին կից գրառում է կատարել, որտեղ անդրադարձել է եղբորը։ Երգչուհու գրառման տողատակերում անսահման կարոտ կա բույն դրած։ Արմինկան մշտական բնակություն է հաստատել Ամերիկայում և անչափ շատ է կարոտում հարազատներին։

Նա երբեմն հանրայանացնում է լուսանկարներ, որտեղ քույրիկի կամ եղբոր հետ է՝ Հայաստանյան գեղատեսիլ վայրերում։ Նա մասնավորապես գրել է․ «Էս նկարում 1982 թվականն է: Ես 9 տարեկան եմ, եղբայրս՝ 14: Ստեփանավանում ենք (Գյուլագարակ), «Սոճուտ» մանկական առողջարանում:

Դեռ ոչինչ չգիտենք կյանքի, դրա դառնահամի ու կորուստների մասին… Ու չգիտենք նաև,որ էս փոքրիկ,վախկոտ ու ամաչկոտ աղջիկը մեծանալու է ու,կյանքի բերումով, ուժեղ հենարան է դառնալու ի՛ր իսկ հենարանի, իր շա՜տ սիրելի եղբոր համար»։

Հետևորդները նկատել են, որ երգչուհին շատ է փոխվել այս տարիների ընթացքում։


Понравилась статья? Поделиться с друзьями: