Դեն Բիլզերյանը, ով հայտնի դարձավ համացանցի միջոցով, ունի Պոկերի արքա տիտղոսը։ Նա այս անվանումը ստացավ պոկերային խաղերում լավագույնս ներկայանալու արդյունքում։

Նա աշխարհի հայտնի հարուստ երիտասարդներից մեկն է։ Այս օրերին Դեն Բիլզերյանը գտնվում է Հայաստանում և շփվում հայրենիքի մշակույթի հետ։

Նա Երևանում հանդիպում է ունեցել իր երկրպագուների հետ, որտեղ էլ իրականացրել է իր գրքի շնորհանդեսը։ Նա հեղինակել է «Դրվածք» գիրքը։ Դեն Բիլզերյանը նաև բացառիկ հարցազրույց է ունեցել, որտեղ խոսել է և իր կարծիքը հայտնել զանազան կարևորագույն հարցերի շուրջ։

Զրույցից կարելի է առանձնացնել այն հատվածը, որը վերաբերում է Արցախյան պատերազմին։ Խոսելով այս մասին՝ Բիլզերյանը հույս է հայտնել, որ առաջիկյաում կհաջողվի վերացնել Ադրբեջանին և ընդգծել, որ այս մասով որոշակի գումարներ է նվիրաբերել։

«Լավ կլինի»,- Արցախյան պատերազմի վերաբերյալ հարցի պատասխանը եզրափակել է Դեն Բիլզերյանը։ Տեսանյութը՝ կից։