Սոս Ջանիբեկյանը, ով համացանցային տիրույթում պարբերաբար որոշակի ակտիվություն է ցուցաբերում, շարունակում է պահպանել այդ ակտիվությունը։

Դերասանը սոցհարթակում անդրադառնում է տարաբնույթ թեմաների և ուշագրավ քննարկուններ հրավիրում մեկնաբանությունների դաշտում, որտեղ իրեն բնորոշ հումորն անպակաս է լինում։

Երբեմն էլ դերասանի հրապարակումները ընտանեկան բնույթի են լինում՝ մայրիկի կամ դստեր հետ։ Այս անգամ Սոսը տեղեկացնում է, որ բնության գրկում է և պատրաստվում է ժամանցն անցկացնել ուտեստ պատրաստելով։

Ավելի վաղ դերասանը համացանցային տիրույթում դժգոհություն էր հայտնել Մաշտոցի պողոտայի խցանումներից, որտեղ զարդարման և ձևավորման աշխատանքներ են ընթանում և քաղաքը պատրաստվում է Ամանորին ու արտասահմանից ժամանած եվրատեսիլյան սպասվող հյուրերին դիմավորելուն։

Սոսը մասնավորապես գրել է․ «Դե որ տենց ա, ես էլ ինձ համար բնության մեջ իմ լոլիկի ապուրն ու bloody Mary -ն կսարքեմ»: Գրառմանը կից դերասանը ներկայացրել է լուսանկարներ, որտեղ վերջինս վայելում է աշնանային բնությունը։