Հայազգի հայտնի դիիմահարդար Գոհար Ավետիսյանն ամուսնու, հոր և մոր հետ արդեն մի քանի օր է, ինչ գտնվում է Հայաստանում։ Նրանք ժամանել են հայրենիք ներկա գտնվելու բարեկամներից մեկի հարսանյաց հանդեսին։ Ինչպես տեղյակ են շատերը դիմահարդարը իր յուրաքանչյուր քայլով կիսվում է հետևորդների հետ։

Նա ինսթագրամյան իր օգտահաշվում պատմել է հետևորդներին, որ ամուսինն առաջին անգամ է Հայաստանում։ Նրանք արդեն հասցրել են լինի Սևանում։ Գոհարն ամուսնու հետ միասին այցելել է Լիճք գյուղում ապրող իր տատիկին և ծանոթացրել է տատիկին ամուսնու հետ։

Տատիկը նրանց օրհնել և անսահման երջանկություն է մաղթել։ Նա թոռնուհուն նաև ասել է, որ մարմնի չափերը վերջապես գեղեցիկ ստանդարտների է հասել։

Տատիկը նաև Գոհարին ասել է, որ այլևս չի պատրաստվում դիմահարդարվել և բողոքել է, որ նախորդ անգամ մի քանի օր շարունակ լվացել է դեմքը։

Գոհարը, երբ նախորդ անգամ Հայաստանում էր տատիկին պրոֆեսիոնալ դիմահարդարում էր կատարել։ Ավելի վաղ լուրեր էր տարածվել՝ իբրև դիմահարդարը ամուսնուց բաժանվել է, սակայն ինչպես տեսանելի է, նրանք միասին են և երջանիկ։