Սյունիքի շուրջ զարգացումներն աճում են վայրկյան առ վայրկայն։ Հայաստանի առջև ծառացած այս խնդրին անդրադարձ են կատարում ինչպես ներքին քաղաքական և հասարակական ներկայացուցիչներ, այնպես էլ միջազգայի հարթակներում Հայաստանի խնդիրը այսօր գլխավոր լուր է։

Նախկին ԲՀԿ կուսակցության անդամ, այժմ անկախ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը «Հայելի» ակումբում քննարկել է ներկայիս իրավիճակին վերաբերող մի քանի հարցեր։

Ասուլիսի ընթացքում Գևորգ Պետրոսյանը հանդես է եկել մի շարք հայտարարություններով և մի շարք մեղադրանքներ հնչեցրել ներկայիս իշխանության ներկայացուցիչների նկատմամբ։

Անկախ պատգամավորը նշել է, որ երկրի այս վիճակը բացասական և անդառնալի հետևանքներ է թողնում հասարակության վրա։ Գևորգյանն ասել է, որ հարցում է անցկացրել դեղատներում և պարզել, որ սրտի և նյարդեր հանգստացնող դեղերի վաճառքը առաջին տեղում են։

Եվ այդ բացահայտումը պատգամավորը կապում է ներկայիս իշխանության հետ, ասելով՝ «Գլխավոր խելագարն իր վարած քաղաքականության պատճառով ամբողջ ազգին սարքեց սրտային ու հոգեկան հիվանդ, որ հավասարվեն իրան»։ Տեսանյութը՝ կից։