Արման Բաբաջանյանին հանրությունը ճանաչում է որպես սուր և դիպուկ խոսք ունեցող պատգամավորի։ Հիշեցնենք, որ նա անկախ պատգամավոր է։ Այսօր Ազգային ժողովում Բաբաջանյանը մոտեցավ ամբիոնին՝ ձեռքին ունենալով կոշիկ։

Նա ցուցադրեց այն և հարց ուղղեց․ «Գիտե՞ ք սա ի՞նչ է»։ Ապա հնչեցրեց պատասխանը․ «Ռուսական արտադրության կալոշ»։ Արման Բաբաջանյանը կոշիկը համեմատեց Ռուսաստանի հետ։ Նա ասաց, որ այն ինչքան էլ արդիականացնեն, միևնույն է կմնա կալոշ։

Միգուցե անվանումը մի փոքր փոխվի, արդիականանա․ օրինակ՝ կոչվի նանո-կալոշ, արդիականացված կամ բարեփոխված կալոշ, սակայն այն միևնունն է կմնա բոլորին քաջ հայտնի կալոշ։

Բաբաջանյանը համաձայն է, որ Հայաստանի Զինված ուժերը հանձնվեն Ռուսաստանին, սակայն նշում է, որ վերջին օրերի զարգացումները ցույց տվեցին, հատկապես ԱՄՆ-ի դիրքորոշումից հետո, որ Հայաստանին պետք է մանևրելու, այլ ուղղությամբ շարժվելու իրավունք տալ։

Բաբաջանյանը պահանջում է չխեղդել Հայաստանի ապագան և հայկական բանակին իսկապես արդիականանալու և բարեփոխվելու լայն հնարավորություն տալ։