Գերությունից վերադարձած Էդգար Մահտեսյանի անչափ հուզիչ հանդիպումը հարազատների հետ․ տեսանյութ


Գերիների վերադարձն իրական տոն է դարձել ողջ հայ ազգի համար։ Յուրաքանչյուր հայ ամեն մի վերադարձած տղայի համար ուրախություն ու թեթևություն է ապրում։

Մտքով պատկերացնում ընտանիքի անդամների ապրածն ու զգացածն այս ամիսների ընթացքում և սրտի խորքում կիսում այս օրերի անասելի ուրախությունը։ Իսկ հարազատներն ուրախությունից ու բերկրանքից չկարողանալով կառավարել զգացողությունները ուղղակի լաց են լինում։

Արցունքներն ուղղակի  հորդում են,  որոնց մեջ այնքան հույզ, սեր, ուրախություն, կարոտ կա և այնքան շնորհակալություն առ Աստված։ Ներկայացնում ենք մի հուզումնառատ տեսանյութ, որտեղ դիմավորում են գերությունից վերադարձած Էդգար Մահտեսյանին։

Էդգարի և հարազատների հանդիպումն անչափ հուզիչ է։ Հուզված է նաև հենց ինքը՝ Էդգարը։ Նրան դիմավորում են զուռնա-դհոլով։

Մայր ու որդի հուզված գրկել են իրար ու այլևս չեն ուզում մեկ վայրկայն անգամ բաց թողնել իրար։ Երանի՜ բոլորը վերադառնային, երանի՜ նրանց ընտանիքներում էլ այսպիսի ուրախություն լինի։ Ընտանիքի ու հարազատների հույզերը վարը ներկայացված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: