Գերությունից օրերս վերադարձած տղաներից մեկի մայրը որդու գերության մասին իմացել է վերջինիս հայրենիք վերադարձից հետո․ մանրամասներ


Երկու օր առաջ գերությունից վերադարձան 3 տղաներ, ինչն անչափ ուրախացրել էր ծանոթ և անծանոթ հայերին։ Տղաներից մեկը՝ Սամվել Շուխյանը, գերեվարվել էր հրադադարից հետո։ Հայտնի է, որ Ադրբեջանը հրադադարից հետո գերեվարված բոլոր անձանց համարում է «հանցագործներ», այլ ոչ թե գերիներ։

Սամվելը Շիրակի մարզից է։ Նա 22 տարեկան է։ Տղան անմիջապես ենթարկվել է բուժզննման։ Հարազատների խոսքով ամեն բան կարգին է․ Սամվելը լավ է և բարձր տրամադրություն ունի, ինչպես բոլոր հարազատները։

Սամվելի մայրը տղայի գերեվարման մասին իմացել է այն ժամանակ, երբ տղան արդեն վերադարձել էր։ Մորը չեն ասել, որպեսզի զերծ պահեին ծանր ապրումներից։

Տղայի մայրն իմացել է որդին Արցախում է՝ դիրքերում։ Իրականում գերեվարվել էր Խծաբերդից, իսկ մինչ այդ Ջաբրայիլում մասնակցել է մարտերին։ ՄՈԲ է եղել։

Պաշտոնապես հայտնել են, որ վերջին 3 գերիների վերադարձի համար ջանքեր են գործադրել Մինսկի խմբի համանախագահ երկրները և միջազգային հանրությունը։


Понравилась статья? Поделиться с друзьями: