Բեն Ավետիսյանի ամուսնությունը հետևորդների շրջանում մեծ իրարանցում էր առաջ բերել։ Դերասանը որպես կյանքի ընկեր ընտրեց Դիանա Տոնոյանին, ով ճանաչված դիմահարդար է։

Զույգն այժմ գտնվում է Ամերիկայում և ցանկանում է գործունեությունը ծավալել այնտեղ։ Բենն ու Դիանան ակտիվ են համացանցային իրենց հարթակներում։

Վերջերս էլ զույգն անչափ երջանիկ ընտանեկան դրվագներ էր ներկայացել, որոնց կից պատմել է իրենց նորաստեծ ընտանիքում տեղի ունեցած ջերմ ու բարի իրադարձության մասին։ Բանն այն է , որ Դիանան բալիկի է սպասում։

Նրանք դա հանրությանը ներկայացրեցին վերջերս մեծ հայտնիություն ձեռք բերած երեխայի սեռի պարզման միջոցառման տեսքով։ Զույգն աղջիկ է ունենալու։ Դիանան օրերս հետևորդներից օգնություն է խնդրել։ Նա բնակարան է փնտրում։

Իր խոսքում մանրամասնել է, որ ցանկանում է երկու սենյականոց բնակարան մաքուր վիճակում։ Սակայն այլ մանրամսներ դիմահարդարը չի ներկայացրել։ Այս մասին մանրամասն դիտեք վարը։