Բարի լուր․ լույս աշխարհ է եկել անմահ հերոս Մխիթար Գալեյանի եղբայրը․․ մանրամասներ և լուսնկար


Պատերազմում ընկած շատ տղաների ընտանիքներ անվերջ տխրությունը սրտներում կարևորագույն որոշում կայացրեցին։ Նրանք կրկին ծնողներ դառնալու որոշումն ընդունեցին և որքան էլ  դժվար, սակայն շարժվեցին այդ ուղով դեպի առաջ։

Եվ այսօր շատ ընտանիքներում կրկին մանկան ճիչեր լսվեցին և ինչ-որ չափով սփոփանքի զգացողություն բերեցին․ նոր երեխայի մեջ գտնել կորցրածին։ Եվ ահա այսօր մանկան ճիչով լցվեց շատերի կողմից հայտնի դարձած Մխիթար Գալեյանի ընանիքը։

Լույս աշխարհ է եկել Արցախյան քառասունչորսօրյա պատերազմում զոհված հերոս Մխիթար Գալեյանի եղբայրը։ Փոքրիկին ծնողները անվանել են ի պատիվ հերոս եղբոր՝ Մխիթար։

Բարով ես եկել աշխարհ, փոքրիկ հրաշք: Աստված պահապան լինի Գալեյանների ընտանիքին, իսկ  փոքրիկ Մխիթարը ունենա անհոգ ու երջանիկ մանկություն, և ամենակարևորը ապրի խաղաղ երկրում, որը կերտել է իր եղբայրը։

Փոքրիկը այնքան մեծ հպարտություն ունի սրտում պահ տված․ չէ՞ որ ապրելու է եղբոր և նրա ընկերների կողմից կերտած հայրենիքում։


Понравилась статья? Поделиться с друзьями: